ԵԽԽՎ հանձնաժողովը առաջարկել է հաստատել Ռուսաստանի լիազորությունները՝ պահպանելով պատժամիջոցները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հանդես է եկել ռուսական պատվիրակության նկատմամբ պատժամիջոցների պահպանման օգտին, սակայն առաջարկում է հաստատել նրա լիազորությունները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այս մասին ասել է հանձնաժողովի ղեկավար Շտեֆան Շեննախը: «Իմ զեկույցում ասվում է, որ հարկավոր չէ չեղարկել ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության հավատարմագրումը»,-ասել է նա:
Հանձնաժողովի նիստի ավարտից հետո Շեննախը կներկայացնի ամփոփիչ զեկույց ԵԽԽՎ նիստում, որտեղ ինչպես սպասվում է, թվարկվելու են հիմքերը:
Վերջին երեք ամսում ԵԽԽՎ-ն երկրորդ անգամ է անդրադառնում Ռուսաստանի լիազորությունների հարցին:
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ռուսական պատվիրակությունը զրկվեց ԵԽԽՎ հիմնական իրավունքներից (ձայնի իրավունք, մոնիթորինգային առաքելությունների ու կանոնադրական մարմինների նիստերին մասնակցելու իրավունք) այն բանից հետո, երբ 2014թ. մարտին Ղրիմի միացավ Ռուսաստանին: Ռուսներին թույլատրվեց միայն ներկա գտնվել նիստերին, հանդես գալ ու աշխատել կոմիտեներում: