ՌԴ Պետդուման հաստատել է Հայաստանին գազմատակարարման երկարեցման մասին արձանագրությունը

ՌԴ Պետդուման երեկ վավերացրել է Ռուսաստանի ու Հայաստանի կառավարությունների միջև համաձայնագրի արձանագրությունը, որը մինչև 2016 թվականը երկարեցնում է Հայաստան բնական գազի, նավթամթերքի ու ալմաստների առանց մաքսատուրքերի մատակարարումները: Այդ մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:

Միջկառավարական համաձայնագիրը 2013թ. դեկտեմբերի 2-ից նախատեսում է Հայաստան նավթամթերքի, գազի ու ալմաստների մատակարարում Ռուսաստանից այն քանակությամբ, որը հարկավոր է ներքին սպառման համար: Դրան կից արձանագրությունը ստորագրվել է 2014թ. դեկտեմբերի 26-ին:

Արձանագրության համաձայն՝ նավթից, բնական գազից ու բնական չմշակված ալմաստից ստացված ապրանքների վրա չեն սահմանվելու մաքսատուրքեր մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը:

Տեսանյութեր

Լրահոս