Օդանավերը, որում եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ, չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 18-ին, երեկոյան, Երեւանում տեղացած անձրեւի, քամու եւ կայծակի պատճառով ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել: «Զվարթնոց» օդանավակայանից տեղեկացանք, որ ամենաուշը վայրէջք է կատարել Փարիզի չվերթը, այն պետք է Երեւանում իջներ հունիսի 18-ին, ժամը 19։55-ի սահմաններում, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տվել, եւ ինքնաթիռը թռել է Թբիլիսի, 8 ժամ հանգստացել եւ Երեւանում վայրէջք կատարել հունիսի 19-ին, ժամը 10։00-ին:

Փարիզի չվերթով Հայաստան էին վերադառնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացած «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության» եւ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործերով լսումներին մասնակցած հայ պատվիրակության անդամները: Այդ թվում՝ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, նրա տեղակալ Էմիլ Բաբայանը, արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը եւ այլք»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս