Թբիլիսիում սպանել են տղամարդու վրա հարձակված վագրին
Թբիլիսիի ջրհեղեղից ավերված կենդանաբանական այգուց փախած ալբինոս վագրը, որն այսօր հարձակվել էր տղամարդու վրա ու նրան մահացու վնասվածքներ հասցրել, ոչնչացվել է, հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը:
Գիշատչին ոչնչացնելիս դեպքի վայրում գտնվել է Վրաստանի ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրին, ինչպես նաև Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կենդանին «Լագունա Վերե» լողավազանին կից հատվածում հարձակվել էր տղամարդու վրա: Կենդանին թաքնված է եղել պահեստում ու հարձակվել է վերջինիս վրա այն ժամանակ, երբ տղամարդը փորձել է ներս մտնել:
Հաղորդվում էր, որ կենդանին առյուծ էր:
Վրաստանի ՆԳՆ-ից արդեն հաստատել են, որ տղամարդը ստացած վնասվածքներից մահացել է: