Բաժիններ՝

Ցուցարարներից մեկը մտավ ՀԾԿՀ

ՀԾԿՀ նիստին թույլատրեցին մասնակցել ցուցարարներից մեկին՝ Վահագն Մատինյանին: Նա ելույթ ունեցավ՝ հայտարարելով, որ սակագնի թանկացումն ընդհանրապես արդարացված չի:

Նա նշեց, որ հավանաբար ցանկացած հարց, որ հնչել է՝ հիմնավորված ու գեղեցիկ պատախասններ է ստացել, բայց «ոչ պրոֆեսիոնալները» չեն կարողանում ընկալել, թե անցած տարի պարտքերի համար վճարածն ուր է գնացել:

«Ցուցարարները խնդրում են՝ չթանկացնել, բայց եթե այսօր հնարավոր չէ հարցը լուծել, խնդրում ենք հետաձգել: Բիբինը չի եկել այսօր նիստին, կարող եք սպասել ևս մի օր ու խնդրում ենք քննարկում կազմակերպել»,- ասաց Վ. Մատինյանը:

ՀԾԿՀ անդամ Սամվել Արաբաջյանը խոսեց համակարգի անվտանգ աշխատանքի ու էլեկտրաէներգիայի մատակարարումների անընդհատության մասին և հայտարարեց, որ կողմ է քվեարկելու ՀԾԿՀ որոշմանը՝ սակագինը բարձրացնել 6.93 դրամով:

ՀԾԿՀ անդամ Շիրազ Կիրակոսյանն իր հերթին հայտարարեց, թե հետաձգումը այս խնդի անվտանգության ու համակարգի վրա կանդրադառնա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս