Բիբինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին դարձյալ չի մասնակցելու
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների՝ «Պա-հա-նջում ե՛նք» վանկարկումների ներքո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն սկսեց այսօրվա նիստը:
ՀԾԿՀ աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը ներկայացրեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի նամակը, որում նշում է, թե նիստին մասնակցության անհնարինության մասին մի շարք հանգամանքերի բերումով ինքը չի ներկայանալու:
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը խնդրեց 3 կուսակցության ղեկավարների հնարավորություն տրվի մասնակցելու նիստին և եկան «Հայկանդուխտ» ու «Հայակական վերածնունդ» միության այլ ներկայացուցիչներ: Այստեղ է նաև Անի Զախարյանը: