«Պալաչը» շնորհավորել է Վահագն Գևորգյանին
Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Հարգելի աբովյանցիներ, ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հունիսի 7-ին կայացած Աբովյան համայնքի ղեկավարի ընտրություններում քվեարկել են ինձ համար:
Իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր նախընտրական քարոզչության առաջին իսկ օրվանից ինձ հետ էին, իմ կողքին կանգնած: Շնորհակալ եմ իմ նախընտրական շտաբին, «Աբովյան» մարզային հեռուստաընկերությանը իրենց կատարած աշխատանքի համար:
Ցանկանում եմ նաև շնորհավորել Աբովյանի նորընտիր քաղաքապետ Վահագն Գևորգյանին, ինչպես նաև այն համաքաղաքացիներին, ովքեր ինձ չեն ընտրել :Ես որպես գործարար կշարունակեմ իմ գործունեությունը ծավալել քաղաքում և որպես քաղաքացի հետևողական կլինեմ մեր քաղաքի խնդիրների լուծման հարցում»: