Բաժիններ՝

Ուկրաինայի ՆԳՆ-ն գործ է հարուցել Օդեսայում տեղի ունեցած գիշերային պայթյուններից հետո

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել այն բանից հետո, երբ Օդեսայի կենտրոնում այս գիշեր ուժեղ պայթյուններ են որոտացել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով գերատեսչության կայքում տեղ գտած հայտարարությանը:

Ավելի վաղ տեղի ԶԼՄ-ները հայտնել են, որ հունիսի 12-ի գիշերը Օդեսայի կենտրոնում տեղի են ունեցել հզոր պայթյուններ, ինչի հետևանքով վնասվել են գովազդային վահանակներ:
«Գիշերվա կեսին քաղաքի կենտրոնում երկու պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վնասվել է հայրենասիրական գովազդով երկու բիլբորդ ու թերթի կրպակ: Տուժածներ չկան: Հարուցվել է քրեական գործ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունը դեռ տեղեկություն չունի, թե ով առնչություն ունի պատահարին: Նշվում է, որ ներկայում դեպքի վայրում աշխատում են քննիչները, ինչպես նաև Օդեսայի միլիցիայի ղեկավարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս