Շիրակի մարզում 2014 թվականին գրանցվել է 0-1 տարեկան երեխաների մահացության 32 դեպք
Tsayg.am-ը գրում է. Մանկական մահացությունն համարվում է առաջնային խնդիր ամբողջ աշխարհում: Մեր հանրապետությունում վերջին տարիներին գրանցվել է մանկական մահացության դեպքերի թվի նվազում: Շիրակի մարզում 2014 թվականին գրանցվել է 0-1 տարեկան երեխաների մահացության 32 դեպք, որից 30-ը ստացիոնար, 2-ը՝ տնային պայմաններում: 0-28 օրական նորածինների մահացության դեպքերը եղել են 27, մեռելածնության դեպքերը՝ 73: