Պորոշենկոն խոստացել է «Ռոշենը» վաճառել Ռոտշիլդներին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է վաճառել «Ռոշեն» հրուշակեղենի ընկերության իր մասնաբաժինը վաճառել Rotschild ընկերությանը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Պորոշենկոն այդ որոշումը բացատրել է քննադատությունների թիրախ չդառնալու ցանկությամբ, քանի որ պետական պաշտոնը համատեղում է ձեռնարկատիրական գործունեության հետ, ինչը կարող է դառնալ նախընտրական խոստման չկատարման պատճառ:
Պորոշենկոյի խոսքով՝ գնորդի որոնումը դժվարանում է նրանով, որ ռուսական Լիպեցկում ընկերության ֆաբրիկաների վրա իրավապահ մարմինների կողմից կալանք է դրվել խաբեության մասին գործի շրջանակում:
Կապված ձգձգվող վաճառքի գործընթացի հետ՝ Ուկրաինայի նախագահը որոշել է «Ռոշենում» իր մասնաբաժինը վաճառել Rotschild-ին որին նա ի սկզբանե վարձել էր ընկերության համար գնորդ որոնելու նպատակով:
«Ռոշենը» հրուշակեղեն արտադրող աշխարհում խոշորագույն ընկերություններից է: