Բաժիններ՝

«Որտեղ նշանակեն, այնտեղ կաշխատեմ». Ա. Հարությունյանը՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին. armtimes.com

«Այդ բոլոր խոսակցությունները անհեթեթություններ են, կգա ժամանակը, ամեն ինչ էլ կիմանաք»,- իր՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու լուրերի մասին armtimes.com-ի թղթակցի հարցին երեկ այսպես է պատասխանել ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը:

Այդուհանդերձ՝ եթե ձեզ նման առաջարկ լինի, կընդունե՞ք՝ հարցին Հարությունյանը պատասխանել է.

«Առաջարկ չի լինում, նշանակում է հանրապետության ղեկավարը, եւ հանրապետության ղեկավարը ում կնշանակի, նա իր պարտականությունները կկատարի»: Նկատառմանը, որ որեւէ պաշտոնում նշանակելիս նաեւ տվյալ անձի համաձայնությունն է անհրաժեշտ, Արզուման Հարությունյանն արձագանքել է.

«Ես զինվորական եմ, որտեղ նշանակեն, այնտեղ էլ կաշխատեմ»: ԱԱԾ գործող տնօրեն Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը Ս.Սարգսյանի հրամանագրով երկարաձգվել էր մինչեւ 2016թ. փետրվարի 11-ը:

Տեւական ժամանակ է քաղաքական շրջանակներում խոսակցություններ կան, որ այդ ժամկետը լրանալուց հետո հենց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանն է նշանակվելու ԱԱԾ տնօրեն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս