Բաժիններ՝

Ջոն Գալիանո. «Ես ալկոհոլամոլ եմ և թմրամոլ»

Ջոն Գալիանոյի անկեղծ, ցնցող ելույթը Լոնդոնի կենտրոնական Սինագոգում, որի ժամանակ նա պատմեց սկանդալից հետո իր վերականգնման և այն մասին, թե ինչ կլիներ, եթե մնար Dior-ում:

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Ջոն Գալիանոն ելույթ կունենա Connect կոնֆերանսում, որն անցկացվում է Բրիտանական հրեական ընկերակցության կազմակերպած միջոցառումների սերիայի ֆորմատում: Այդ իրադարձությունը պետք է դառնար համաշխարհային և հրեական հասարակայնության աչքերում դիզայների ռեաբիլիտացիայի հերթական էտապը, որը, ըստ էության, դա էլ դարձավ:

Galyano01

Galyano02

Կարդացեք նաև

Կոնֆերանսի ժամանակ, որը տեղի ունեցավ անցյալ շաբաթվա վերջում, Ջոնն արտահայտվեց այնպիսի ցնցող անկեղծությամբ, որի մասին լրագրողները երազում էին 2011 թվականից, երբ Գալիանոն հայտնվեց հակասեմիթական սկանդալի էպիկենտրոնում:

«Ես ալկոհոլամոլ եմ և թմրամոլ, և դա ինձ ոչ մի դեպքում չի արդարացնում: Մենք՝ ալկոհոլամոլներս և թմրամոլներս, չենք ընտրել մեզ համար այս հիվանդությունը, բայց դրա և իմ վերականգնման ամբողջ պատասխանատվությունը ես վերցրել եմ ինձ վրա: Ամեն օր այս հիվանդությունից ես յուրահատուկ տարկետում եմ ստանում և հուսով եմ, որ դա ինձ կհասցնի լիակատար առողջացման»,- ասել է Ջոնը կոնֆերանսի ժամանակ, ինչպես հայտնում է The Guardian-ը:

File written by Adobe Photoshop? 5.2

john-galliano-british-designer-250.si

Դիզայներն ասել է, որ իրեն կենդանի չէր զգում սկանդալի ժամանակ, բայց հիմա ամենասարսափելին ետևում է. «Ես բոլորին մեղադրում էի այն բանում, ինչ կատարվել էր, բայց հիմա ոչ մի վիրավորանք չի մնացել: Ես վերջապես հաշտվել եմ ամեն ինչի հետ, հաշտվել եմ, որ խառնված եմ եղել դրանում»:
Եվ այն հարցին, թե ինչ կլիներ, եթե նա սկանդալի, բուժման և վերականգնման փոխարեն՝ մնար Christian Dior-ում, Գալիանոն կարճ, բայց կտրուկ պատասխանեց. «Մտածում եմ, որ ես մեռած կլինեի»:

GalyanoԳալիանոյի վերականգնման և մոդայի ինդուստրիա վերադառնալու գործում հսկայական դեր ունեցավ ռաբին Բարրի Մարկուսը, ով կոնֆերանսի ժամանակ նստել էր դիզայների կողքին: Ռաբին Մարկուսն իր վերաբերմունքը կատարվածի նկատմամբ բացատրեց շատ հասկանալի. «Ես ուզում եմ Ձեզ հետ խոսել ներման մասին: Եվ ես խնդրում եմ դրա մասին թեկուզ այն բանի համար, որ եթե նույնիսկ մարդկանց հանդիպում են հրեշտակներ, մեր մեծ մասն իր որոշ արարքների համար ափսոսում է»:

Պատրասեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս