Տեխասի նախկին նահանգապետը մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին

Տեխասի նախկին նահանգապետ Ռիկ Փերրին մտադիր է մասնակցել 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին Հանրապետական կուսակցության կողմից, տեղեկացնում է Associated Press-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին:

Փերրին կդառնա 10-րդ հանրապետականը, որը հայտարարել է նախագահական քարոզարշավին մասնակցելու իր մտադրության մասին: Ավելի վաղ ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին էին հայտնել սենատորներ Մարկո Ռուբիոն, Թեդ Կրուզը, Ռենդ Փոլն ու Մարկ Հաքաբին:

Բացի այդ՝ իրենց նախագահական հավակնությունների մասին են հայտարարել նաև նախկին սենատոր Ռիկ Սանտորումը, НР ընկերության նախկին ղեկավար Կառլիս Ֆիորինան, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ջորջ Պատակին:

Լուիզիանա նահանգի նահանգապետ Բոբի Ջինդալը, ըստ ԶԼՄ-ների, ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին կհայտարարի այս տարվա հունիսին:

Հանրապետական կուսակցությունից առավել ուժեղ հավանական թեկնածու են համարվում Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշն ու Վիսկոնսին նահանգի ներկայիս նահանգապետ Սքոթ Ուոքերը, սակայն նրանք դեռ չեն հայտարարել իրենց մտադրությունների մասին:

Տեսանյութեր

Լրահոս