Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության լիազորությունները ընդլայնվել են
Ադրբեջանի նախարարների կաբինետի որոշմամբ՝ այսուհետ ընդլայնվելու են երկրի ազգային անվտանգության նախարարության լիազորությունները: Այս մասին, ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, նշված է Ադրբեջանի կառավարության տարածած հաղորդագրությունում:
Երկրի կառավարությունը համապատասխան մարմինների եզրակացության վրա կտա ռազմական նշանակության արտադրատեսակների՝ անօդաչու թռչող սարքերի, հրթիռների ու դրանց շարժիչների արտահանման, ներկրման, վերաարտահանման ու տարանցման թույլտվություններ:
Մինչ օրս արտահանման վերահսկողությունը այդ ոլորտում հատուկ թույլտվությունից առաջ ու հետո պատկանում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, պաշտպանական արդյունաբերության նախարարությունը, պետական սահմանային ու պետական պահպանության հատուկ ծառայություններին:
Նոր որոշմամբ՝ ներկայում նման արտահանման վերահսկողությունը կիրականացնի նաև Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությանը: