11 տնտեսվարող սուբյեկտներ ենթարկվել են վարչական տուգանքների
ԼՂՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությունն ամփոփել է ընթացիկ տարվա մայիս ամսում կատարած տեսչական աշխատանքների արդյունքները:
Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԼՂՀ ԳՆ ՍԱՊ ծառայությունից, անցած ամսվա ընթացքում Սննդամթերքի անվտանգության, որակի և օպերատիվ հսկողության տեսչությունը ստուգումներ է իրականացրել 20 տնտեսավարող սուբյեկտներում՝ Ստեփանակերտի և Շուշիի պարենային խանութներում, հանրային սննդի կազմակերպություններում, հրուշակեղենի արտադրամասում, հացաբուլկեղենի արտադրամասերում:
Տեսչական ստուգումների արդյունքում 11 տնտեսավարողների նկատմամբ իրականացվել է վարչական վարույթ, որից 3 տնտեսավարողի մասով տեղի է ունեցել վարչական նիստ և ծառայության պետի որոշմամբ նշանակվել է տուգանք՝ ընդհանուր առմամբ 140 հազար ՀՀ դրամի չափով: Վարչական տուգանքի ենթարկված 8 տնտեսվարող սուբյեկտների մասով վարչական վարույթը օրենքով սահմանված կարգով ընթացքի մեջ է: