ԱՄՆ-ը կհետաքննի Զեպ Բլատերի գործունեությունը. ԶԼՄ-ներ
Մի քանի ժամ անց այն բանից հետո, ինչ Զեպ Բլատերը հայտարարեց ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից հեռանալու իր մտադրության մասին, ամերիկյան լրատվամիջոցները հայտնեցին, որ ԱՄՆ իշխանությունները անցկացնում են հետաքննություն Բլատերի նկատմամբ, որը ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային դաշնության կոռուպցիայի մեղադրանքով մեծ հետաքննության մաս է կազմում:
New York Times թերթն ու ABC News հեռուստաալիքը, հղում կատարելով հետաքննությանը մոտ կանգնած անանուն աղբյուրներին, հայտնել են, որ Զեպ Բլատերը հետաքննության ուշադրության կենտրոնում է, սակայն չեն ներկայացրել ոչ մի դետալ:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչը հայտարարել է, որ իր գերատեսչությունը մտադիր չէ մեկնաբանել մամուլի տեղեկություններն ու հայտնել այլ բան, բացի նրանից, ինչ հայտնել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենն ու գլխավոր դատախազը, երբ հայտարարել են, թե ՖԻՖԱ-ի գործունեությունը գտնվում է հետաքննության ուշադրության կենտրոնում՝ կապված կոռուպցիայի դրսևորումների հետ: