Բաժիններ՝

Իսպանիայում ամերիկյան զինվորական կոնտինգենտի թվակազմը կհասցվի մինչև 3000-ի

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ` Իսպանիայի կառավարությունն ԱՄՆ-ի հետ ստորագրել է երկրի տարածքում 3000 ամերիկացի զինծառայող տեղակայելու մասին համաձայնագիր:

Բացի այդ, համաձայնագիրը նախատեսում է «Մորոն» ավիաբազայում 40 մարտական ինքնաթիռի տեղակայում, որը գտնվում է Սևիլիայից ոչ հեռու: 1988 թվականին ԱՄՆ-ի ու Իսպանիայի միջև ստորագրված համաձայնագրով այդ ավիաբազայում գտնվում է մոտ 800 ամերիկացի զինծառայող:

Իսպանիայի փոխվարչապետ Սորյա Սաենս դե Սանտիմարիան հայտարարել է, որ ԱՄՆ զինվորական կոնտինգենտի թվակազմի մեծացումը պետք է նպաստի Աֆրիկայում, Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում կայունությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս