Արմեն Աշոտյանը՝ իր ռուսամետության և Երևանում Լոմոնոսովի անվան պետական համալասարանի մասնաճյուղ բացելու մասին
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը անդրադարձավ երկու հարցի, որոնց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատագամավոր Թևան Պողոսյանն էր խնդրել պատասխանել:
Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալասարանի մասնաճյուղը Երևանում բացելու առնչությամբ Թ. Պողոսյանն ասել էր. «Ի՞նչ է նշանակում «սա քաղաքական նախագիծ է» արտահայտությունը, որը արել է Արմեն Աշոտյանը», և «ի՞նչ է նշանակում երկրորդ ռուսական բուհը բացել ՀՀ-ում»:
Ա. Աշոտյանը, պատասխանելով այս հարցադրումներին, ասաց, որ Հայաստանը եվրոպական կրթական տարածքի անքակտելի մասն է, ԵՏՄ-ի շրջանականերում կրթական առանձին պրոյեկտ չկա, իսկ եթե լինի, նախարարի խոսքով՝ Հայաստանը կմասնակցի դրան և՛ պրոյեկտի նախագծից ստեղծման պահից, և՛ իրականացման պահից. «Բայց այդ պրոյեկտները չպետք է հակասեն եվրոպական կրթական տարածքի հիմնական սկզբուքններին և ուղղություննեին, որովհետև և՛ Ռուաստանը, և՛ Ղազախսատնը, և՛այլևս Բելառուսը, ինչպես նաև Հայաստանը Եվրոպական Բոլոնիայի գործընթացի անդամներ են»:
Պատասխանելով Թ. Պողոսյանի հարցադրմանը՝ ի՞նչ է նշանակում երկրորդ ռուսական բուհ, նախարարն ասաց, որ մենք չունենք ռուսական բուհ Հայաստանում, որովհետև ռուս-հայկական Սլավոնական հալսարանը նաև հայկական բուհ է:
«Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղի բացումը քաղաքական պրոյեկտ է նաև այն տեսակետից, որ, այո, նա հնարավորություն է՝ ամրապնդելու հայ-ռուսական հումանիտար կապերը, մեզ համար դա նախևառաջ կրթական նախագիծ է, որովհետև, ուզեք թե չուզեք, հարգելի արևմտամետներ, Լոմոնոսովի անվան պետական համալսարանը տարբեր վարկանիշներով մտնում է աշխարհի լավագույն հարյուր կամ 2 հարյուր բուհերի մեջ: Մենք այսօր Հայաստանում, ցավոք սրտի, չունենք նման միջազգային բուհի մասնաճյուղ բացելու այլ առաջարկություն: Ես՝ որպես ԿԳ նախարար, շատ շահարգիռ եմ ու շատ դրական եմ համարում, որ աշխարհի լավագույն բուհերից մեկի մասնաճյուղը կգործի Հայաստանում, կստեղծի լրացուցիչ մրցակցություն տեղական բուհերի հետ, կխթանի տեղական բուհերի արդիականացմանը, կստեղծի նոր աշխատեղեր»,- ասաց նախարարը:
Հարցին՝ դուք ռուսամե՞տ եք, Ա. Աշոտյանը պատասխանեց, որ ինքը հայամետ է. «Միայն դուք եք աշխարհը սև ու սպիտակ տեսնում»:
Նա հիշեցրեց, որ ինքն է ողջունել Ամերիկյան համալսարանում բացել բակալավրիատ, բայց այն ժամանակ ոչ ոքի մտքով չէր անցնում, որ արևմտամետ գործ է բռնել. «Հիմա, չգիտես ինչու, ռուսական կրթական լավագույն հաստատություններից մեկի նախագիծ են իրականացնելու Հայաստանում, կարծում եք, որ այն հակակրթական և միայն քաղաքական է»: