Բաժիններ՝

Արմեն Աշոտյանը թվարկում է՝ ինչեր իրենք չեն կարողացել անել

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կարծում է՝ որևէ նախաձեռնություն իրենց կողմից չի ձախողվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով իրենց բացթողումներին՝ նախարարն ասաց, որ կան համակարգի որոշ խնդիրներ, որոնց ամբողջական լուծումը հնարավոր չէ ո՛չ մեկ տարվա, ո՛չ էլ եռամյա կամ հնգամյա կտրվածքով:

«Խոսքը մասնավորապես վերաբերում է նույն կոռուպցիոն երևույթների վերացմանը, որոնք անհնար է վերացնել որևէ առանձին վերցրած ժամանակահատվածում, և դա առանձին աշխատանքի արդյունք պետք է լինի: Մենք չենք արել դեռևս կրթության որակի այն տեսանելի բարձրացման վերջնական արդյունքը, որը նաև հասարակության կողմից կհաստատվի՝ որպես այդպիսին: Մենք դեռևս ամբողջությամբ չենք կարողացել անգամ փոխել հանրային վերաբերմունքը կրթության նկատմամբ, մենք դեռևս չենք կարողացել Հայաստանում ձևավորել այն աքսիոմատիկ մոտեցումը, որ կրթությունը հանրային արժեք է, և այդ արժեքը պետք է կրի իր մեջ յուրաքանչյուր քաղաքացի՝ որպես իր ապագայի բարգավաճման առաջխաղացման բացառիկ բանալին»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ համակարգում գոյություն ունեցող բոլոր խնդիրները հին խնդիրներ են, որևէ նոր խնդիր, ըստ նրա՝ այս ընթացքում չի առաջացել:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս