Բաժիններ՝

Ադրբեջանում երկարաձգվել է Խադիջա Իսմայլովային կալանքի տակ պահելու ժամկետը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Բաքվի շրջանային դատարանն այսօր դիտարկել է լրագրողուհի Խադիջա Իսմայլովային կալանքի տակ պահելու ժամկետի երկարաձգման մասին գլխավոր դատախազության դիմումը:

Դատարանը բավարարել է այն և կալանքի ժամկետը երկարաձգել է ևս երեք ամսով` մինչև օգոստոսի 24-ը: Այս մասին հայտարարել է Իսմայլովայի փաստաբան Ֆարիզ Նամազլին: Նա ընդգծել է, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի այսօրվա որոշումը:

Խադիջա Իսմայլովային կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգվում է արդեն 3-րդ անգամ: Նրան կալանավորել են 2014 թվականի դեկտեմբերի 5-ին` լրագրող Թուրալ Մուսթաֆաևին ինքնասպանության հասցնելու փորձի համար:

Սակայն փետրվարի 13-ին դատախազությունը նրա դեմ նոր մեղադրանքներ է ներկայացրել երեք հոդվածներով` 179.3.2 (խոշոր չափի յուրացումներ), 192.2.2 (ապօրինի ձեռնարկատիրություն` խոշոր շահույթ ստանալու համար) և 308.2 (ծառայողական լիազորությունների չարաշահում, որը հանգեցրել է ծանր հետևանքների):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս