Բաժիններ՝

Ինչի՞ց է առաջացել գյուղապետին պատկանող գազալցակայանի պայթյունը. Armlur.am

Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր վաղ առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Գառնի գյուղի մոտ գտնվող ավտոգազալցակայանում՝ «ՆԻՎԱ» ավտոմեքենայի լիցքավորման ժամանակ: Մահացել է գազալցակայանի 24-ամյա աշխատակիցը: Նա Գառնիի բնակիչ է:

Մեկ այլ ավտոմեքենայի վարորդ ոտքի շրջանում վնասվածք է ստացել:

Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ գազալցակայանը պատկանում է Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանին, իսկ ՍՊԸ տնօրեն Արտաշես Մկրտչյանը նրա ազգականն է:

Աշոտ Վարդանյանը, սակայն, Armlur.am-ի հետ զրույցում հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել տեղի ունեցածը և անջատեց հեռախոսը:

Գազալցակայանի համասեփականատերը համայնքի ղեկավարն է, չնայած, պետական ռեգիստրում գազալցականը գործարկող «Հին Գառնի» ՍՊԸ-ի 100% բաժնեմասի սեփականատեր է ներկայանում միայն նրա քրոջ որդին՝ Արտաշես Մկրտչյանը: Ա. Վարդանյանը նաեւ գյուղում գործող բենզալցակայաններից մեկի համասեփականատերն է, որը Կոտայքի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված է Սպարտակ Ստեփանյանի անունով: Վերջինս համայնքի ղեկավարի ազգականն է եւ բենզալցակայանում սպասարկող է աշխատում: Թերևս, հնարավոր աղմուկից խուսափելու համար էլ համայնքապետը հրաժարվում է որևէ կերպ մեկնաբանել տեղի ունեցածը և խուսափում է ներկայացնել տեղի ունեցածը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս