Բաժիններ՝

Պայթյուն Գառնի գյուղի գազալցակայանում. 24-ամյա լիցքավորողը մահացել է. shamshyan.com

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Դեռևս անհայտ պայմաններում Գառնի գյուղում գտնվող գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է Վազ 2121 մակնիշի 43 ՕՍ 399 համարանիշի ավտոմեքենան:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, լիցքավորողը ստացել է մարմնական վնասվածքներ և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մահացել է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Գառնի գյուղի բնակիչ, 24-ամյա Ռոման Սիմոնյանն էր: Վնասվածքներ է ստացել նաև այդ պահին գացալցակայանում մեկ այլ Նիվայի սեփականատեր, Գառնի գյուղի բնակիչ, 56-ամյա Նորիկ Հարությունյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս