Բաժիններ՝

«Բարձրագույն կրթությունը պետք է միջազգայնացվի». Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ

«Բարձրագույն կրթությունը պայծառ ապագա է»,- այս մասին ասաց Եվրոպական հանձնաժողովի Կրթության և մշակույթի բաժնի տնօրենի գլխավոր տեղակալ Խավիեր Փրաթս Մոնեն Երևանում մեկնարկած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի ընթացքում` խոսելով բարձրագույն կրթության միջազգայնացման անհրաժեշտության մասին:

Նա նշեց, որ կարևոր է մտքում պահել, որ մարտահրավերը, որը ծառացած է կրթության ոլորտի առջև, ոչ թե կրթությունը բարելավելն է, այլ կրթելու ձևը բարելավելը, քանի որ մեր հասարակություններում փոփոխությունները չափազանց անկանխատեսելի ընթացք են ունենում, հասարակությունը տարբեր կերպ է փոփոխվում:

«Կարծում եմ, որ ԵՄ փորձառությունը և Բոլոնիայի գործընթացը ցույց են տալիս, որ բարձրագույն կրթությունը պայծառ ապագա է, բայց իր ներկայիս ձևաչափով այն լավ կրթություն չի համարվի ապագայում:

Կատարելագործումը պետք է շարունակվի, ավելի վարպետացած մասնագետների կարիք կա: Բարձրագույն կրթության ապագան լինելու է ավելի միասնական և շատ ավելի միջազգային: Պետք է շատ ավելի մեծ ջանքեր ներդնել բարձրագույն կրթության միջազգայնացումն ապահովելու համար, դա պետք է անել այստեղ և Եվրոպական միությունում:

Երբ մենք դիտարկում ենք աշխարհի տարբեր մասերը, հասկանում ենք, որ տարբեր են կրթությունների ուժը և մակարդակը: Այդպես մարդը կկորի Եվրոպայում: Եթե կա մի հարց, որում Բոլոնիայի գործընթացը կարող է օգտակար լինել, պետք է այդ ջանքերը ներդնել»,- ասաց բանախոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս