Բաժիններ՝

ՄԻԵԴ 3 վճիռները կատարելու համար բյուջեից 160 հազար եվրո կհատկացվի

Այսօր կառավարության նիստում որոշվեց ՄԻԵԴ 3 վճիռները կատարելու համար բյուջեից 160 հազար եվրո հատկացնել: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց, որ պետք է փոխհատուցեն Բյուզանդի փողոցի նախկին բնակիչներին:

Ընդ որում, նա նշեց, որ բյուջեից փոխհատուցման տրամադրումն ուշացել է, այս գործերով փոխհատուցման վերջնաժամկետը մայիսի 13-ն էր, և այդ պատճառով կառավարությունը տույժեր ու տուգանքներ կվճարի՝ ընդհանուր մոտ 150 եվրոյի չափով:

Հ.Մանուկյանը ներկայացրեց նաև վարչապետի հանձնարարությամբ կատարած վերլուծությունը, որի համաձայն՝ Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի վճիռներն «այնքան էլ շատ չեն», մասնավորապես 2010 թ. հունվարից մինչև այս տարվա մայիս 31 վճիռ է կայացվել: Նախարարի խոսքվ՝ դրանց հիման վրա բյուջեից փոխհատուցվել է մոտ 555 հազար եվրոյին համարժեք դրամ:

Մինչդեռ, ըստ Մանուկյանի, նույն ժամանակահատվածում ՄԻԵԴ-ն Ադրբեջանի դեմ 104 վճիռ է կայացրել՝ 1 մլն 575 հազար եվրո փոխհատուցում նշանակելով, Մոլդովայի դեմ՝ 179 վճիռ՝ շուրջ 3 մլն, Բուլղարիայի դեմ՝ 300 վճիռ՝ 4 մլն եվրո:

Կարդացեք նաև

Այսինքն, նախարարի կարծիքով, Հայաստանի վիճակը բարվոք է: Աեմեն դեպքում, Հ.Մանուկյանը նշեց, որ պետք է օրենքները բարելավել, դատական պրակտիկան շտկել, անգամ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկել: Նախարարը բացառեց ու անընդունելի համարեց դատավորներին ֆինանսական պատասխանատվության ենթարկելը՝ պատճառաբանելով, թե ոչ մի երկրում նման պրակտիկա չկա և եվրոպական իրավունքի տեսակետից դա ընդունելի չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս