Եմենը դիտարկում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը

Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ` Եմենը դիտարկում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Եմենի արտգործնախարար Ռիյադ Յասինը:

Նա Իրանի վրա է դրել իրանական տրանսպորտային նավի հետ հնարավոր միջադեպերի պատասխանատվությունը, եթե նա մուտք գործի եմենյան նավահանգիստ` առանց երկրի օրինական իշխանությունների նախնական իրազեկման ու բեռան զննման:

Իրանը Եմենի ափեր է ուղարկել Iran Shahed նավը, որը ռազմանավի ուղեկցությամբ հումանիտար բեռ է փոխադրում Եմեն:

Տեսանյութեր

Լրահոս