Վատիկանը ճանաչել է Պաղեստինը
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Վատիկանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստին պետության գոյությունը: Պաշտոնական փաստաթղթերի համաձայն` Վատիկանը դիվանագիտական հարաբերությունների շրջանակներում նախընտրել է դիմել Պաղեստին պետությանը և ոչ թե Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը, ինչպես որ արել է ավելի վաղ:
Դրա հետ կապված` Վատիկանի մամլո քարտուղարը հայտարարել է. «Այո, դա նրա ճանաչումն է, որ գոյություն ունի պետություն»: Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ հիասթափված է Վատիկանի տվյալ որոշումից: