Եթե չգիտես՝ ինչ անել գնդակը, ապա փոխանցիր Չավիին
Ներկայացնում ենք ֆուտբոլի պատմության լավագույն կիսապաշտպաններից մեկի՝ Չավի Էռնանդեսի մասին մի քանի հետաքրքիր փաստեր:
- Չավի Էռնանդեսն ամենատիտղոսակիր իսպանացի ֆուտբոլիստն է:
- 2013թ. հուլիսի 13-ին Չավին ամուսնացավ լրագրող Նուրիեյ Կունիլերայի հետ: Զույգի որոշմամբ՝ հարսանիքից ստացված ողջ գումարը տրամադրվել է մանկական հիվանդությունների ուղղությամբ պայքարող հիվանդանոցի կառուցման համար:
- Ինչպես բոլոր մարդիկ՝ Չավին նույնպես ունի շատ հետաքրքրություններ: Դրանցից ամենահետաքրքիրը Չավիի՝ սնկեր հավաքելու հոբբին է:
- Բացի ֆուտբոլից, Չավին զբաղվում է նաև թենիսով, հոկեյով և պրոֆեսիոնալ վարում է մոտոցիկլետ:
- Չավին ունի համոզմունք, որ թիմում բոլորը պետք է լինեն ընտանիքի նման մտերիմ: Նա հենց այսպիսի հարաբերություններ ունի իր թիմակիցների հետ: Չավին, սակայն, ևս ունի ընկերներ, ում հետ ավելի մոտ է: Այդ ընկերներն են՝ նրա թիմակիցներ Լիոնել Մեսսին և Անդրես Ինիեստան և «Բարսելոնայի» մշտական թշնամի «Ռեալ Մադրիդի» ավագ Իկեռ Կասիլիասը:
- Չավին ունի սեփական մարզադպրոց՝ «Campos Xavi», որտեղ սովորեցնում է երեխաներին խաղալ այնպես, ինչպես խաղում են «Բարսելոնայում»:
- Չավիին շատ քիչ կարելի է հանդիպել աղմկոտ երեկույթներում կամ մարդաշատ վայրերում: Փոխարենը՝ Չավին նախընտրում է անցկացնել ժամանակն ընտանիքում, համեստ սեղանի շուրջ:
- Չավին երբեք չի կրում մատանիներ, անգամ՝ ամուսնական մատանին:
- Չավին չի սիրում նաև դաջվածքներ և, ի տարբերություն շատ ֆուտբոլիստների՝ չունի ոչ մի դաջվածք:
- Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հանճարեղ կիսապաշտպան Չավին մեկ խաղի ընթացքում կարող է կատարել անհավանական թվով փոխանցումներ, որոնք կունենան 90 տոկոսից ավելի ճշգրտություն: Այս պատճառով նրա մասին կատակով ասում են. «Եթե չգիտես՝ ինչ անես գնդակը, ապա փոխանցիր Չավիին»:
Սիրարփի Աղաբաբյան