Բաժիններ՝

Հնէաբանները հայտնաբերել են ավելի քան 2.5 հազար տարվա հնության գլխուղեղ

Զարմանալի է բայց փաստ. գիտնականները հայտնաբերել են մարդկային գլխուղեղ, որի տարիքը կազմում է ավելի քան 2,5 հազար տարի: Գլխուղեղի ուսումնասիրումը ցույց տվեց, որ այն այդքան տարիներ շատ լավ պահպանվել է: Գլխուղեղը հայտնաբերվել է գլխատված մարդու գանգի մեջ: Ենթադրվում է, որ այս մարդն ապրել է մ.թ.ա. 5րդ դարում «Յորկ» կոչվող բնակավայրում: Հետաքրքիր է, որ գանգը հայտնաբերվել է դեռևս 5 տարի առաջ, սակայն, ըստ հնէաբանների՝ այն ոչ մի հետաքրքրություն չէր ներկայացնում:

Որոշ ժամանակ անց միայն՝ գտածոյի ավելի մանրամասն ուսոմնասիրության ժամանակ, Ռեյչլ Կյուրիբտը գանգի ներսում հայտնաբերեց վառ-դեղնավուն նյութ: Այնուհետև գիտնականները հեռացրեցին գանգի վերին հատվածը և այնտեղ հայտնաբերեցին գլխուղեղը, որը գրեթե իդեալական վիճակում էր: Հնէաբանների և կենսաբանների համատեղ ուսոմնասիրությունը ցույց տվեց, որ գանգը պատկանում էր տղամարդու: Այդպիսի հետևություն հնարավոր եղավ անել ատամների ուսումնասիրության շնորհիվ: Մահվան պահին այդ տղամարդը եղել է 26-45 տարեկան: Հաշվի առնելով ոսկորների վրա առկա վնասվածքները, հետազոտողները եզրակացրեցին, որ մարդը սպանվել է:

Ինչ վերաբերում է մահվան պատճառներին, գիտնականները պնդում են, որ այս մարդը մահացել է պարանոցի հատվածում ուժեղ հարվածից, որից հետո գլխատվել է: Եթե մարմինը թաղում են հողի մեջ կամ թողնում են հողի մակերեսին, որ այն փտի, այն արագ քայքայվում է: Դրա պատճառ են հանդիսանում օդի հետ շփումը, խոնավությունը, բակտերիաները և շատ այլ հանգամանքներ: Սակայն, ինչպես ցույց տվեցին հետազոտությունները, եթե բացառենք վերը նշված հանգամանքները, ապա մարմինը կարող է պահպանվել բավականին երկար ժամանակ: Փորձագետները կարծում են, որ այս մարդը գլխատվելուց անմիջապես հետո թաղվել է, և, քանի որ այդ հողը կավահող էր ու խոնավությունը բացակայում էր, գանգը պահպանվել էր այդքան երկար ժամանակ:

Նյութը պատրաստեց Նարեկ Ադամյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս