Դեմքը մաքրող հրաշալի դիմակ
interesbook.ru-ն ներկայացնում է հրաշալի մի դիմակ, որն ընդամենը 15 րոպեի ընթացքում կմաքրի դեմքն ու կթարմացնի այն:
Դեմքը սովորականի պես լվացեք: Պատրաստում ենք №1 խառնուրդը:
Մեկ ճաշի գդալ սափրման փրփուրին ավելացրեք կես թեյի գդալ սոդա, լավ խառնեք:
Տարայի մեջ ջուրը եռացնում ենք, մեջն ենք լցնում մի բուռ չորացրած երիցուկ: Տարան դնում ենք սեղանին, ծածկում ենք սրբիչով և դեմքը գոլորշու վրա ենք պահում 5-7 րոպե:
Մաքուր դեմքին քսում ենք նախապես պատրաստված խառնուրդը՝ խուսափելով աչքերի և շուրթերի հատվածներից: Ապա միացնում ենք տաք ջուրը, փափուկ խոզանակը թրջում ենք և խոզանակի օգնությամբ նրբորեն մաքրում ենք դեմքը: Հատկապես ուշադրություն պետք է դարձնել քթին և ճակատին: Այնուհետև լվանում ենք ջրով:
Պատրաստում ենք 2-րդ խառնուրդը: Կավը խառնում ենք միրամիստինով (հեքսիլոկ, որը շատ հեշտ կարելի է գտնել դեղատներում): Խառնուրդը պետք է լինի խյուսանման: Այս քսում ենք խոնավ դեմքին՝ կրկին խուսափելով աչքերի և շուրթերի հատվածներից: Դիմակը թողնում ենք 15-20 րոպե:
Լվանում ենք դիմակն ու քսուք քսում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը