Բաժիններ՝

Եղանակը հանրապետությունում. սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 30-ին, մայիսի 2-ին, 4-ին` երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում, 1-ին, 3-ին հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 30-ից մայիսի 1-ը  կբարձրանա 2-3 աստիճանով, 2-ի ցերեկը նույնքան կնվազի:
29.04arm
Երևանում՝
Ապրիլի 30-ին, մայիսի 2-ին, 4-ին` երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Մայիսի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

arm29.04

Երևանի ապրիլի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.50C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.10C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 15.30C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս