Մարտունիում չորանոց է կառուցվում

Շուտով Մարտունին կունենա չորանոց, երեւանյան այգի եւ սալապատված փողոցներ։

Ինչպես Karabakh-open.info-ի հետ զրույցում նշեց Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը սալապատման աշխատանքները սկսվել են դեռեւս անցած տարվա հուլիս-օգոստոս ամիսներին։ «Սալապատվում են Մաշտոց, Ռ․Մարտիրոսյան փողոցները եւ արդեն աշխատանքներ են սկսվել Կ․ Ուլուբաբյան փողոցում։ Քանի որ եղանակների վատանալուն պես ահազանգեր ենք ստանում տարբեր ծայրամասային փողոցներից, ստիպված ենք լինում որոշակի աշխատանքներ իրականացնել նաեւ այնտեղ»։

Քաղաքապետի խոսքով՝ դեռեւս վերջնական տեսքի բերված փողոց չկա Մարտունում, քանի որ սալիկներն էլ սամանափակ թվով են տրամադրում եւ նաեւ ուշանում է մատակարարումը։ Սալապատման աշխատանքներն իրականացվելու են միայն ծայրամասային փողոցներում։ Ծրագիրը կշարունակվի եւս 2-3 տարի։

Բացի սալապատված փողոցներից Մարտունին մոտ ապագայում կունենա նաեւ նոր այգի, որն ի նշան Մարտունու եւ Երեւանի Արաբկիր համայնքի բարեկամության կկրի «Երեւանյան» անունը, որը իր առաջին այցելուներին կդիմավորի օգոստոսի 17-ին՝ Մարտոնու վերածնման օրը։

Ծխախոտագործության զարգացման ծրագրի շրջանակներում Մարտունում սկսվել են նաեւ չորանոց կառուցել, որի շինարարությունը կավարտվի հունիսի 16-ին։ «Փորձը ցույց է տվել, որ ծխախոտի ցանքատարածությունները 10 անգամ ավելի շահութաբեր են, քան ավանդական դարձած հացահատիկի ցանքը»,-նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ չորանոցի գործարման արդյունքում մարտունեցիների համար կստեղծվի եւս 40-45 աշխատատեղ։

Տեսանյութեր

Լրահոս