Ավտովթար Երևանում` «բանկի կռուգ» կոչվող հատվածում. կա վիրավոր. shamshyan.com
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 25-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:30-ի սահմաններում Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում (բանկի կռուգ կոչվող հատվածում) բախվել են Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 31-ամյա Արմեն Հարությունյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 33 ԼT 885 համարանիշի և Երևան քաղաքի Հարավարևմտյան թաղամասի բնակիչ, 56-ամյա Ռոբերտ Թավուխչյանի վարած Opel մակնիշի 34 FR 504 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևաքնով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի