«Մուսալեռ 6 թուրք եմ խփել». 101-ամյա Նեկտար Ալատուզյան. «Ա1+»
Առույգ ու կյանքով լի 101-ամյա Նեկտար Ալատուզյանը Ցեղասպանության տարիներին շատ փոքր էր ու քիչ բան է հիշում. պատմում է, թե հետո ինչ եղավ. «Մուսալեռ 6 թուրք եմ խփել, որովհետեւ շատ են հայ խփել այդ 6 թուրքը: 12-15 տարեկան էի»: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ տարիների ընթացքում Նեկտար Ալատուզյանի լսողությունը թուլացել է, հիշողությունները կցկտուր են: Նրա կյանքի դրվագները հավաքել, մեկտեղել է նրա թոռան հարսը` Գեղեցիկը: Նեկտար տատիի մոտ լրագրողներ հաճախակի են գալիս. նա սովոր է տեսախցիկների ներկայությանը: Նեկտար տատին ծնվել է Մուսալեռան Խդրբեկ գյուղում, 5 երեխաներից առաջնեկն է: Շատ է սիրում խոսել հոր մասին ու հպարտանալ. «Իմ հերս 7 գյուղի հերոս է, գալիս էին մեր տուն, ժողով անում»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: