«Թումոյում» մեկնարկել է Ճարտարագետների միջազգային համաժողովը. ուղիղ
Այս պահին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում սկսվել է HIVE ճարտարագիտության առաջնորդների միջազգային համաժողովը, որին մասնակցում են ճարտարագիտության ոլորտի աշխարհի առաջատար մասնագետներ` սոցիալական հայտնի ցանցերից:
Համաժողովի մասնակիցների մեջ են միջազգային ճանաչում ունեցող մեր հայրենակիցներ` Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ու Twitter-ի նախկին փոխնախագահ, «Թումոյի» խորհրդի անդամ Րաֆֆի Գրիգորյանը:
«Թումո» կենտրոնի գաղափարներից մեկը արվեստի և տեխնոլոգիաների համադրումն է, և այդ սկզբունքը կիրառելով` HIVE համաժողովին զուգահեռ քիչ հետո «Թումոյում» կսկսվի ևս մեկ միջոցառում՝ Երաժշտության համաժողով:
Թումոյի խորհրդի մեկ այլ անդամի՝ System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանի գլխավորությամբ հայտնի արվեստագետներ Տիգրան Մանսուրյանը, Լիլիթ Պիպոյանն ու Տիգրան Համասյանը երաժշտասերների հետ միասին կքննարկեն հայկական երաժշտության վերաձևափոխումը` Ցեղասպանությունից 100 տարի հետո: Համաժողովի մանրամասներին կանդրադառնանք քիչ հետո: Համաժողովներին ուղիղ եթերով կարող եք հետևել այստեղ.