Բաժիններ՝

Բեյրութում տասնյակ հազարավոր հայեր դուրս են եկել երթի ի հիշատակ Ցեղասպանության զոհերի

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման օրը Լիբանանի հայ համայնքի տասնյակ հազարավոր ներկայացուցիչներ դուրս են եկել երթի Բեյրութի հյուսիսային հատվածում: Ակցիայի մասնակիցները կրել են հայկական դրոշներ և անմոռուկի պատկերով սպիտակ պաստառներ: Ցուցարարները Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից շարժվել են դեպի Բուրջ Համուդի մարզադաշտ: Այս մասին գրում է PanARMENIAN.NET-ը:

Ելույթ ունենալով հավաքվածների առջև` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հայտարարել է, որ հայերին հարկավոր չեն Թուրքիայի ցավակցությունները, այլ պետք է ճանաչում և արդարություն: «Մենք ասում ենք ողջ աշխարհին, որ իրենք չկարողացան մեզ հաղթել, որովհետև մենք վերածնվեցինք»,- ասել է նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս