104-ամյա Վարազդատ Մանուկյանը երազում է
Tsayg.am-ը գրում է. 1915 թ-ին Արևմտյան Հայաստանում թուրքերի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունից մազապուրծ եղած ականատեսներին այսօր արդեն կարելի է մատների վրա հաշվել:
1911 թ-ին Կարսում ծնված Վարազդատ Մանուկյանը մեկդարյա հեռվից է հիշում հայկական կոտորածները: Նույնիսկ 100 տարի անց 104-ամյա ծերունին չի կարող ոչ մի դրվագ հիշել առանց արցունքի: