Երևան ժամանող ռուսական պատվիրակության ինքնաթիռին կայծակ է հարվածել
Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղեկցող պատվիրակություններից մեկի ինքնաթիռին կայծակ է հարվածել: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՌԴ նախագահի մամլո ծառայությունում KP-ի թղթակից Դմիտրի Սմիրնովը:
Նրա խոսքերով՝ պատվիրակության մի մասն ու լրագրողների փոխադրող ինքնաթիռը կարծակնահար է եղել, սակայն օդաչուին հաջողվել է բարեհաջող վայրէջք կատարել: