ԱՄՆ-ը նույնքան կոռումպացված է, որքան Հայաստանը. Սերժ Թանկյան. news.am

System of a Down ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանին միշտ դուր են եկել այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք եք Գանդին, Չե Գեվարան, Սիմոն Բոլիվարը, Ֆրանկլին Ռուզվելտը՝ մարդիկ, որոնք զոհաբերել են իրենց մյուսների համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ, ըստ News.am-ի՝ ասել է ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը։

Այնուամենայնիվ, ինքը՝ Թանկյանը, չէր ցանկանա զբաղվել քաղաքականությամբ։ Դասախոսներից մեկի հարցին, թե ինչու չի քաղաքականություն մտնում, Թանկյանը պատասխանել է. «Դա կնշանակեր, որ ստիպված եմ լինելու սուտ խոսել, կոռումպացված լինել եւ բանակցել»։

Ընդ որում, Սերժ Թանկյանի խոսքով, որքան էլ հայերը՝ որպես փոքր ազգ, ավելի շատ հակված են ինքնաքննադատության, պետք է հասկանան, որ Միացյալ Նահանգներում կոռուպցիան այնքան տարածված է, որքան Հայաստանում եւ Ռուսաստանում, պարզապես կոռուպցիան ԱՄՆ-ում տարբեր է։

«ԱՄՆ-ում կոռուպցիան լեգալիզացված է։ Եթե ուզում ես կաշառել մեկին, ապա խոշոր գումարներ ես տալիս լոբիստական որեւէ կազմակերպությանը, որն էլ օրինակ որեւէ կոնգրեսականի միջոցով Կոնգրեսում առաջ է մղում քո նախաձեռնությունը, ինչը նույնպես կոռուպցիա է»,- ասել է նա։

Անդրադառնալով իր երգերի քաղաքական ենթատեքստերին՝ Թանկյանն ասել է, որ իրեն նման երգեր գրել մղում է անարդարությունը, այդ թվում՝ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը, օրինակ, մերձավորարեւելյան հակամարտության հարցում, որտեղ ԱՄՆ-ն սատարում է պաղեստինյան բնակավայրերը ռմբակոծող Իսրայելին։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս