Պահեստից կատարված գողությունը բացահայտվեց
Ապրիլի 22-ին, ժամը 04.15-ին, ոստիկանության ծառայողները Արտաշիսյան փողոցի թիվ 60 հասցեից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Սարգիս Ե.-ին և 1985 թ. ծնված Ստեփան Ա.-ին: Պարզվել է, որ վերջինս իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է գողացված ապրանքներ՝ զոդման ապարատ, ժամացույցի մարտկոցներ, պարկերի մեջ լցված ձեռնոցներ, պղնձյա մալուխ և անձեռոցիկներ:
Ստեփան Ե.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ նշված ապրանքները գողացել է Էրեբունի վարչական տարածքից:
Ոստիկանության Էրեբունու բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ապրիլի 21-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Ստեփան Ե.-ն տեխնիկական միջոցների գործադրմամբ կախովի փականը պոկելով՝ ապօրինի մուտք է գործել մի հիմնարկության պահեստ և գողացել 820.000 դրամ ընդհանուր արժողությամբ ապրանքներ:
Տուժողներից ընդունվել են հաղորդումներ:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն