Ռոբերտ Քոչարյանին արտերկրում վիրահատել են. Ապրիլի 24-ին նա Երևանում չի լինի. news.am
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին արտերկրում օրեր առաջ վիրահատել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Նա նշեց, որ երկրորդ նախագահի առողջական վիճակը լավ է, բարդ վիրահատություն չի եղել: Նա Երեւան կվերադառնա օրերս: Սակայն, ցավոք, Ռոբերտ Քոչարյանը չի հասցնի ապրիլի 24-ին լինել Երեւանում եւ մասնակցել Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցումներին: