Մհեր Մկրտչյան 44 շենքը մնաց անտանիք
Tsayg.am-ը գրում է. Կեսօրին մոլեգնած քամին վնասել է Մհեր Մկրտչյան 44 շենքի տանիքը: Այն մասամբ պոկվել և շպրտվել է շենքից փոքր-ինչ հեռու: Անձրևն անարգել լցվում է երրորդ հարկի բնակարանները: Ստեղծված իրավիճակին ծանոթացել են տարածք ժամանած ՇՄ փրկարարական վարչության աշխատակիցները: