Քիմ Քարդաշյանի այցից հետո ամերիկյան Hello ամսագիրը Հայաստանը հայտարարել է այցելության լավագույն վայր. «Արմենպրես»
Քիմ Քարդաշյանի՝ դստեր և ընտանիքի հետ Հայաստան ժամանելու արդյունքում Hello ամսագրի ամերիկյան հրատարակությունը Հայաստանը հայտարարել է լավագույն այցելության վայր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարբերականը նշել է, որ հեռուստատեսային աստղ Քիմ
Քարդաշյանը փոքրիկ Նորթ Ուեսթին Փարիզ, Նյու Յորք և Լոնդոն տանելուց հետո, դստերն իր հետ է վերցրել իր պատմական հայրենիք առաջին այցելությանը:
Պարբերականը նաև ընդգծել է, որ ապրիլի 8-ի երեկոյան քրոջ և ընտանիքի հետ Հայաստան
ժամանած Քարդաշյանը մեկ անգամ չէ, որ ընդգծում էր վաղամեռիկ հոր արմատներն ու
մշակույթը ավելի մոտիկից ճանաչելու իր ցանկությունը: Այդ իսկ պատճառով նա իր այցելությունը իրականացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկից երկու շաբաթ առաջ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: