Բաժիններ՝

Կրթության մասին օրինագծերն ընդունվեցին

Այսօր ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը:

Նախքան քվեարկությունը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ երեկ ԱԺ կրթության հանձնաժողովում քննարկվել են օրինագծերը, որոշակի մտահոգող խնդիրներ դուրս են բերվել, նաև ամրագրվել է, որ փոփոխությունները պետք է կիրառվեն 2017 թվականից: Ըստ նրա՝ մի մտահոգություն է մնացել, որ «պարտադիր» բառը չի հանվել:

ԲՀԿ խմակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ խնդիրը լիովին կարգավորված չէ, բայց քանի որ մինչև 2017 թ. ժամանակ ունեն լրամշակելու, ԲՀԿ-ն կքվեարկի ձեռնպահ:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ թեպետ գիտի, որ այս կառավարությունը չի կարող այդ գործն իրականացնել, բայց իր պահանջը բավարարվում է և երկու տարով հետաձգվում է, ինքն իր առարկությունները հանում է և խմբակցությունը կողմ կքվեարկի:

Օրինագծերի փաթեթն ընունվեց 85 կողմ, 0 դեմ և 27 ձեռնպահ ձայներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս