Բաժիններ՝

ԵՄ-Ուկրաինա գագաթաժողովը կանցկացվի ապրիլի 27-ին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ, ով հաստատել է, որ ԵՄ-Ուկրաինա գագաթաժողովը կանցկացվի ապրիլի 27-ին:

Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը: Հեռախոսազրույցի ժամանակ Յունկերը հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով հարկադրված է հետաձգել իր այցը Կիև, որը պլանավորված էր մարտի 30-ին:

Զրուցակիցները պայմանավորվել են դիվանագիտական խողովակներով հստակեցնել Յունկերի ուկրաինական այցի նոր ժամկետը: Պորոշենկոն ու Յունկերը քննարկել են նաև Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի օրակարգին առնչվող հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031