![](/banners/BeFunky-design.jpg)
Դանակահարված Հրաչիկ Միրզոյանի փայծաղը հեռացրել են. ԳԱԼԱ
![](https://168.am/wp-content/uploads/2015/03/Hrach-Mirzoyan.jpg)
Ինչպես հայտնի է՝ Գյումրիում ժամեր առաջ Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց տեղի ունեցած Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքի ժամանակ դանակահարվել էր կառույցի անդամ Հրաչիկ Միրզոյանը: Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, որ այս պահին քաղաքացու վիճակը ծանր կայուն է, նրա մոտ դանակահարությունից հետո սկսվել է ներքին արյունահոսություն: Բժիշկները հեռացրել են վնասված փայծախը, ներքին արյունահոսությունը դադարեցվել է: