Սիրիան ժողովրդավարական երկիր չհամարող Արևմուտքը լավ հարաբերությունների մեջ է Սաուդյան Արաբիայի հետ. Բաշար Ասադ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ եթե կատարեր Արևմուտքի բոլոր պահանջները, ապա նրա համար կդառնար «ժողովրդավար».
«Արևմտյան պահանջները միտված էին Սիրիան հպատակեցնելուն: Եթե մենք համաձայնվեինք դրանց, ապա (Արևմուտքի աչքում) կդառնայինք լավ, չափավոր և ժողովրդավարական երկիր, ինչի մասին արտահայտվել եմ նաև նախկինում:
Նրանք այսօր ասում են, որ մեր երկիրը ժողովրդավարական չէ և միևնույն ժամանակ լավ հարաբերություններ են պահպանում Սաուդյան Արաբիայի հետ, որն ընդհանրապես ընդհանուր որևէ բան չունի ժողովրդավարության հետ:
Այնտեղ չկան ընտրություններ, կանայք իրավազուրկ են և կան շատ այլ բաներ, որոնց մասին գիտեն բոլորը: Ահա դրանումն է արևմտյան կեղծավորությունը»:
Ասադը միջսիրիական երկխոսությունում ու Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է համարել օտար միջամտության չեզոքացումը: