Բաժիններ՝

Չեչնիան չի կարող սպառազինություն մատակարարել Մեքսիկային. Պեսկով

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Չեչնիայի խորհրդարանի նախագահ Դուկուվախա Աբդուռահմանովի խոսքերը: Վերջինս Վաշինգտոնին սպառնացել էր Մեքսիկային զենքի մատակարարումներ սկսելով:

Պեսկովը, սակայն, ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտները չեն կարող մատակարարել հատուկ գույք (այլ երկրների) կամ առևտուր անել հատուկ գույքով: Դա անհնար է օրենքին համաձայն»:

Պեսկովը խոստովանել է, որ մանրամասնորեն չի ծանոթացել Աբդուռահմանովի հայտարարության հետ՝ ընդգծելով, որ դա չի կարող համաձայնեցված լինել Մոսկվայի հետ. «Նման գործողությունները հակասում են ռուսական օրենսդրությանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս