Բաժիններ՝

Մենք լիիրավ անդամի իրավունքներով ներկայացված կլինենք Թուրքիայում G20-ի միջոցառումներին. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը՝ որպես լիիրավ անդամ, ներկայացված է լինելու այն բոլոր միջոցառումներին, որոնք Թուրքիայի նախագահության ժամանակ կանցկացվեն G20-ի հարթակում: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ նշված հարթակում բանակցություններն անցկացվում են երկու ուղղությամբ՝ ֆինանսներ ու շերպա (պետությունների ու կառավարությունների հատուկ ներկայացուցիչներ):

Հաղորդագրության մեջ նշված է, որ ֆինանսների հետ կապված հարցերը համակարգելու է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը, իսկ շերպայի հետ կապված հարցերը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը:

Մարտի 25-26-ին Իզմիրում անցկացվում է շերպայի գծով երկրորդ նիստը, որին մասնակցում է նաև ադրբեջանական պատվիրակությունը, այն գլխավորում է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է G20-ի գագաթաժողովին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս