Թբիլիսիի միջազգային օդանավակայանը ճանաչվել է լավագույններից մեկն Արևելյան Եվրոպայում

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի միջազգային օդանավակայանը Փարիզում անցկացված  Skytrax World Airport Awards 2015-ի ժամանակ արդեն երկրորդ անգամ ճանաչվել է որպես Արևելյան Եվրոպայի լավագույն օդանավակայաններից մեկը: Այս մասին հայտարարել է TAV Georgia օպերատոր ընկերությունը:

Վերջինիս գլխավոր մենեջեր Մետե Երկալը հայտարարել է. «2014 թվականին Թբիլիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է ավելի քան 1.5 միլիոն ուղևորի: 2014-2015 թվականներին հենց նրանց շրջանում անցկացված հարցման արդյունքներով էլ Թբիլիսիի օդանավակայանը ճանաչվել է լավագույններից մեկն Արևելյան Եվրոպայում»:

Հարցումների արդյունքներով՝ 2015 թվականին Արևելյան Եվրոպայի 10 լավագույն օդանավակայաններ են ճանաչվել Բուդապեշտի, Կիևի, Տալինի, Ռիգայի, Բրատիսլավայի, Բելգրադի, Թբիլիսիի, Սոֆիայի, Վառնայի ու Սկոպիեի օդանավակայանները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031