ԱԷՄԳ-ը դժգոհ է Իրանի հետ համագործակցության մակարդակից
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն Վաշինգտոնում տեղի ունեցած միջուկային զենքի չտարածման մասին կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ բավարարված չէ Իրանի հետ համագործակցությամբ, ինչն ուղղված է իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթի ապացույցների ստացմանը.
«Ճիշտ է, մենք մի շարք հանդիպումներ ունեցանք Իրանում, որոնք առնչվում են ռազմական ուղղվածության, սակայն վերջին մի քանի ամիսներին այդ ոլորտում առաջընթացը չափազանց սահմանափակ է: Եթե «Վեցյակի» ու Իրանի միջև ձեռք բերվի համաձայնագիր, ապա դրա իրագործումը կհամապատասխանի Իրանի շահերին:
Պարբերաբար կարող են ի հայտ գալ ինչ-ինչ խնդիրներ: Դա պատահում է բոլոր երկրների հետ: Սակայն մենք չենք տեսնում կոնկրետ պատճառներ, որոնք անհնար կդարձնեն համաձայնագրի իրագործումը»:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հինգշաբթի Շվեյցարիայի Լոզան քաղաքում հերթական հանդիպումն է անցկացնելու Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: